Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Նիհարելը չի վերացնում ցելյուլիտը. 1in.am

Նիհարելը չի վերացնում ցելյուլիտը. 1in.am

Infosmi.net-ի փոխանցմամբ՝ հանրահայտ վիրաբույժ Ջոն Կիցմիլերը, ով ցելյուլիտի վերացման հետազոտության համահեղինակն է, հոդված է հրապարակել պլաստիկ ու վերականգնողական վիրաբուժության մասին: Դրանում մանրակրկիտ նկարագրված են քաշ գցելու և ցելյուլիտի դեմ պայքարի հետ կապված խնդիրները:

Հոդվածում նշված է, որ նիհարելը չի կարող բնակչության գեղեցիկ կեսին ազատել ցելյուլիտից, փոխարենը՝ դա միայն կխորացնի այդ խնդիրը: Հետազոտությանը մասնակցած 29 կնոջ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաշ գցելը կարող է տարբեր կերպ ազդել ցելյուլիտի վրա: Նրանք պահել են հեղուկներով հատուկ դիետա և փորձի ժամանակ գցել միջինը 14-ական կիլոգրամ քաշ:

Ընդ որում՝ կանանց 58 տոկոսի մոտ ցելյուլիտը նվազել է, իսկ կանանց 31 տոկոսի մոտ վիճակը զգալիորեն վատթարացել է: Կիցմելերն ընդգծել է, որ ցելյուլիտը, որը միջին վիճակագրական տվյալներով՝ առկա է կանանց 85 տոկոսի մոտ, ամբողջապես կապված չէ ավելորդ քաշի հետ, ինչպես որ համարում է մարդկանց մեծ մասը: Թեև կիլոգրամների նվազեցումը ցելյուլիտը դարձնում է հարաբերականորեն նկատելի, սակայն այն չի վերացնում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. natparfum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ